Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԸՕ փոփոխությունները

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԸՕ փոփոխությունները
20.10.2016 | 08:54

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը: Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 104, դեմ՝ 4, ձեռնպահ՝ մեկ պատգամավոր:

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ